ԿարևորՀասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Գագիկ Հ.-ն, որը 2021 թ. հուլիսի 1-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Back to top button