ԿարևորՔաղաքական

Եռակողմ բանակցություններ Սոչիում․ ինչ է քննարկվել

Սոչիում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ եռակողմ բանակցությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար պայմանների ստեղծումն է։

«Ինձ թվում է, որ դա իրականում մեր բոլորի նպատակն է, այն է՝ պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ այնտեղ իրենց ապահով զգան և նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն, զարգացնեն տնտեսությունը»,-ասել է Պուտինը։

Նա հայտնել է, որ ողջունում է հարաբերույունները կարգավորելուն ուղղված բոլոր հանդիպումները՝ այդ թվում նաև դեկտեմբեր 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը։  

«Ադրջբեջանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման անհետաձգելի աշխատանքները սկսելուն»,-հայտարարել է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ հայկական կողմին առաջարկվել է նաև աշխատանքներ իրականացնել խաղաղության պայմանագրի շուրջ՝ «որպեսզի վերջ դրվի հակամարտությանը, երկուստեք ընդունվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը և որպեսզի սկսենք սովորել ապրել ինչպես հարևաններ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ իր ցավակցությունն է հայտնել ՌԴ նախագահին՝ Կուզբասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, ապա նաև շնորհակալություն հայտնել խաղաղության հաստման գործում ՌԴ դերակատարության համար։

«Սակայն իրավիճակը այնքան էլ հաստատուն չէ, ինչպես ցանկալի է։ Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո երկու կողմում էլ տասնյակ զոհեր են տվել, Ադրբեջանը խախտել է ՀՀ սուվերեն տարածքը, ներխուժել է հայկական տարածք։

Չնայած այն բանին, որ սահմանազատում արված չէ, բայց Հայաստանը հստակ սահմաններ ունի, որը խախտվել է։

Եվ, ինչպես նշեց Ադրբեջանի նախագահը, ոչ բոլոր կետերն են իրագործվել։ Շատ կարևոր կետ չի իրականացվել․ դա ռազմագերիների և քաղաքացիական անձանց ձերբակալության հարցն է»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա ևս մեկ անգամ վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ։

Back to top button