ԿարևորՀասարակություն

Լիբանանի նախագահն ընդունել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին: Այս մասին տեղեկանում ենք Լիբանանի նախագահի ֆեյսբուքյան էջից։

Մարալ Նաջարյանն ասել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։

Լիբանանահայ կինը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին։ 

Back to top button