Հաջողության նոտա

Նոր ռիթմեր, նոր ոճ. «Արձագանք» խումբը՝ հեղափոխություն հետխորհրդային Հայաստանում․ «Հաջողության նոտա»

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ֆուտբոլին հրաժեշտ տվեց վնասվածքի պատճառով: Թեև ուներ տեխնիկական կրթություն, ընտրեց երաժշտության ճանապարհը: Խորհրդային միության փլուզումից հետո «Արձագանք» խումբն իսկական երաժշտական հեղափոխություն արեց:

Հայալեզու երգեր, նոր ռիթմեր, նոր ոճ: Հաջողության գրավականը նպատակին հավատալն ու հասնելն էր: Ծնվեցին նոր երգեր ու այդ երգերը դարձան հիթեր: Հաջողության հասնելու համար պետք է անդադար սովորել ու կամք ունենալ՝ ասում է «Արձագանք» խմբի ու ստուդիայի համահիմնադիր, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Back to top button