Ստարտափ Հայաստան

Մարիամը չորացած ծաղիկներին նոր կյանք է տալիս․ «Ստարտափ Հայաստան»

Մարիամ Պապյանը փոքր տարիքից է սիրել նկարելը, գեղեցիկ բաներ ստեղծելը։ Պատմում է, որ փոքր ժամանակ, երբ քույրն ու եղբայրը դասից գալիս էին, ինքը միանգամից վերցնում էր նրանց գրքերը, առանձնանում և սկսում գրքերի պատկերները նկարել, հետո մի քիչ մեծացավ ու հասկացավ, որ այդ ամենը հենց այնպես չէր իրեն գրավում, որոշեց ուսում ստանալ մի վայրում, որտեղ կկարողանար հանգիստ ինքնարտահայտվել։

Մարիամն իր ուսանողական տարիների մասին ջերմությամբ է պատմում, ասում է, որ կարոտել է անգամ ուսումնական հաստատության պատերն ու շենքի հոտը։

Մարիամի ստեղծագործական ուղին սկսվեց շատ անսպասելի պայմաններում։ Տան վերանորոգման ժամանակ պատահական ձեռքի տակ ընկավ ռետրո ոճի ջարդված կուլոն։

Երկար չմտածեց, թե ինչպես կարող է կյանք տալ զարդին, ձեռքի տակ ուներ միայն չորացրած ծաղիկներ, որն էլ հետագայում դառնալու էր Մարիամի բիզնես գաղափարի կորիզը։

Back to top button