ԿարևորՀասարակություն

ԱԱՏՄ-ն բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում խախտումներ է արձանագրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել է, որ խախտումներ են արձանագրվել բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում։

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արեւմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։

Ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում արձանագրել են բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացի խախտումներ։ Բացի այդ՝ բժշկական հաստատության ղեկավարի հրամանով նշանակված չեն եղել COVID-19 հսկողության պատասխանատուներ։

Տրվել են խախտումները հրատապ վերացնելու կարգադրագրեր։
Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով շարունակվում են»,-նշված է ԱԱՏՄ ֆեյսբուքյան գրառման մեջ։

Back to top button