Համասփյուռք

Սփյուռքահայ երիտասարդի առօրյան Կահիրեի չորս հայ երիտասարդների դիտարկումներում․ «Համասփյուռք»

Եգիպտոսի երբեմնի հայահոծ համայանքը վերածվել փոքր հայկական գաղթօջախի։ Այստեղ շարունակում են գործել հայկական համայնքային կառույցները, կրոնական կազմակերպությունները։

Եգիպտահայ մեր հայրենակիցներն առօրյա խնդիրներին զուգահեռ կանգնած են համասփյուռքյան մարտահրավերների առջև։

Նման կարևոր մարտահրավեր է նոր սերնդի հայապահպանության հարցը։ Տարեցտարի սփյուռքի հայ երիտասարդության շրջանում ավելանում է ազգային արժեքներից նահանջ կատարողների թիվը։

Ի՞նչ է Կահիրեյի հայ երիտասարդի համար սփյուռքահայ լինելը, ինչպիսի՞ն են տեսնում իրենց ներկան, ի՞նչ կապեր ունեն հայրենիքի հետ, որո՞նք են մերօրյա սփյուռքահայ երիտասարդի խնդիրները, ինչպիսի՞ն է նրանց ապագայի տեսլականը։

«Սփյուռքահայ երիտասարդի առօրյան Կահիրեի չորս հայ երիտասարդների դիտարկումներում» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Կահիրեից Կարեն Թորոսյանի, Լորիկ Տրդատյանի, Արեգ Աբգարյանի, Աշոտ Քեոհնելյանի հետ։

Back to top button