Ծովահայեր

Ջրի տարերքի հետ ներդաշնակվելու արվեստը․ ֆրիդայվինգ․ «Ծովահայեր»

Ծովերի, օվկիանոսների հատակի գաղտնիքներն իմանալու տենդը մարդկությանը վարակել է դեռ անհիշելի ժամանակներից։ Գիլգամեշ Դյուցազներգում, օրինակ, կյանքի հարատևության, անմահական ծաղիկի փնտրտուքն է ջրի հատակին։

Եթե հավերժական կյանքի մասին լսելը հեքիաթ է թվում ապա ամենաանհերքելի իրականությունն անհիշելի ժամանակներից ի վեր սննդի հայթայթումն է համաշխարհային օվկիանոսում, ինչպես և մարգարիտների ու խորտակված նավերի փնտրտուքը։

Առաջին համաշխարհայինից առաջ 1913 –ին հույն Սոտտի Գեորգիոսը, որը ծովասպունգ էր որսում, սուզվել է 60 մետր, շունչը պահելով 3 րոպե: Նա սուզվում էր պարանով կապված, որ իրեն վեր քաշեին:  

Նկար 1

Առանց սարքավորումների, կամ՝ ինչպես ընդունված է ասել, առանց ակվալանգի սուզվելը վերածվեց մարզաձևի 20-րդ դարակեսից: Առաջամարտիկներից էր Իտալիայի ռազմածովային ուժերի կապիտան Ռեյմոնդ Բուշերը, որը 1949-ին Նեապոլիտական նեղուցում սուզվեց 30 մետր: Նրան համարում են Ֆրիդայվինգի՝ որպես սպորտաձևի հիմնադիրը:  1952-ին Բուշերը բարելավեց իր ռեկորդը՝ սուզվելով 39 մետր:  Եթե թևակոխում եք ձեր կյանքի հինգերորդ տասնամյակը և աշխարհն ու ինքներդ ձեզ բացահայտելու նպատակ ունեք՝ ապա ձեզ կոգեշնչի Նատալյա Մոլչանովան, ֆրիդայվինգի թագուհին։

Նկար 2

Ռուս մարզուհին 40 տարեկանում առաջին անգամ սկսեց զբաղվել ֆրիդայվինգով, սահմանեց աշխարհի 42  ռեկորդ, ի դեպ՝ վերջին ռեկորդները որդու՝ Ալեքսեյ Մոլչանովի հետ միասին էր գրանցում։ Պատահում էր, մայր ու որդի տուն էին տանում մրցաշարի ոսկիները։ 2012 թ ին մայր ու որդի 1 ժամում աշխարհի 2 ռեկորդ սահմանեցին: Ոսկեգույն հիդրոկոստյումների պատճառով նրանց ոսկե մայր ու որդի էին անվանում:

Նկար 3

Սուզվել 120 մետրից խորը և շունչը պահել 9 րոպեից ավելի։ Նատալիան դարձավ Ռուսաստանի ֆրի դայվինգի թագուհին, հիմնեց ֆեդերացիա, մշակեց իր սեփական մեթոդներն ու դարձավ նոր դպրոցի հիմնադիր: 2015-ին Իսպանիայի ափերում Նատալյան սուզվեց ու մնաց խորքում: Նրա գործն ու ռեկորդներն այսօր որդին՝ Ալեքսեյն է շարունակում, իսկ Մոլչանովայի ու Մոլչանովի մեթոդով աշխարհում հազարավոր նոր ֆրիդայվերներ են սուզվում: Հայաստանի <Արմդայվինգ> սուզորդական ակումբի  ֆրիդայվերները նույնպես Մոլչանովների մեթոդով են հմտանում:

Նկարներ 4, 4․1, 4.2

Ազգային ռեկորդը՝ Ֆրիդայվինգի մարզիչ Դավիթ Թևանյանինն է 42 մետր: Օրերս Օլգա Դավիդովան Ռուսաստանում, հանդես գալով հայկական «Արմդայվինգ» ակումբի անունից, 3 ռեկորդ սահմանեց CMAS համակարգի նշաձողով, տարբեր սուզաձևերում։

Նկարներ 5, 6

Եվ չնայած աշխարհում սահմանվող ռեկորդներին ու ինքնահաղթահարման  նորանոր փորձերին, շատերը նախապատվությունը տալիս են գեղեցիկ սուզաձևին և ջրում ճախրելու հնարավորությունների բացահայտմանը:

Back to top button