Ծովահայեր

Սուզորդի օրագիրը. «Ծովահայեր»

Սևանա լճի ափին մեծացած Վահե Մելքոնյանի մանկության երազանքն է եղել ուսումնասիրել ջրի խորքերը, երկկենցաղ մարդու նման ինքնադրսևորվել և՛ ցամաքում, և՛ ջրում:

Պատանի տարիքից ձգտել է նմանվել Լեոնարդո դա Վինչիին` փորձելով ինքնաշեն ստորջրյա շնչասարք ստեղծել: Մեծ հաջողություններ չգրանցելով, բայց և չհիասթափվելով՝ պատանի տարիքում գումար է հավաքել ու ձեռք բերել իր առաջին ակվալանգը, և հոբբին վերածվել է աշխատանքի:

Այսօր Վահեն ունի սուզորդական հարուստ զինանոց՝ Սևանի տարբեր հատվածներից գտածոներ, որոնցից շատերը գիտնականների ուսումնասիրության նյութ են դարձել:

Վահե Մելքոնյանը ԱԻՆ Սևանի ջրափրկարարական հատուկ ջոկատի, ինչպես նաև հայ-ֆրանսիական սուզորդական կազմակերպության սուզորդ է:

Back to top button