Հաջողության նոտա

Ես կամուրջ եմ ծննդավայրիս և հայրենիքիս միջև. հայրենադարձ Վահե Սալահյանի «Հաջողության նոտան»

Ես կամուրջ եմ ծննդավայրիս և հայրենիքիս միջև. հայրենադարձ Վահե Սալահյան։ Հալեպում ծնված, 2010-ին Հայաստան տեղափոխված Վահեն վարժ խոսում է և՛ արևմտահայերեն, և՛ արևելահայերեն:

Երևանում ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետը, ունի բակալավրի աստիճան:

Նրա համար ամեն մի օր աշխատանքում մի նորույթ բացահայտելու օր է: Նա անընդհատ պրպտում է ու կարդում, խստապահանջ է նախ սեփական անձի հանդեպ, ապա նոր՝ շրջապատի, իսկ օրվա ավարտին մշտապես գնահատում է արվածն ու ծրագրում վաղվա անելիքը:

Back to top button