ԿարևորՄշակույթ

Առցանց շնորհանդես. կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի գրական ժա­ռան­գու­թյու­նը

Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը: Շնորհանդեսը առցանց տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այստեղ:

«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող այս ծրագրով ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Նալբան­դյա­նի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, հրապարակախոսի, հեղափոխականի նրա կերպարը։

Մ. Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացման ու առցանց հրապարակման աննախադեպ է. առաջին անգամ Նալբան­դյա­նի ամբողջա­կան գրա­կան ժա­ռան­գությունը համացանցում ներկայացվելու է կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով:

▪️Չափածո և արձակ գեղարվեստական գործեր

▪️Գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսություններ, ուսումնասիրություններ

▪️«Հիշատակարան» (1859-1860)

▪️Հրապարակախոսական, գրաքննադատական և գիտական աշխատություններ

▪️Նամակներ և զանազան գրություններ

▪️Գրառումներ, նշումներ, նկատողություններ, քննիչ հանձնաժողովի նյութեր և այլ վավերագրեր

▪️Նալբանդյանագիտություն

Back to top button