Հաջողության նոտա

Կարևորը ասելիքն է, ոչ թե միջոցը․ նկարիչ դիզայներ Հասմիկ Մովսիսյան․ «Հաջողության նոտա»

Մանկուց ինքնամփոփ, տեսակով չշփվող Հասմիկը ճակատագրի բերումով մի օր հայտնվել է նկարիչ Ռուբեն Այվազյանի ուշադրության կենտրոնում, որն ուղղորդել է նրան դեպի նկարչության աշխարհ:

Նա Թերլեմեզյանի երրորդ կուրսում էր, երբ կայացավ առաջին անհատական ցուցահանդեսը: Դրան հաջորդել են անհատական և խմբակային ցուցահանդեսներ, իսկ հետո սկսել է նոր արտահայտչամիջոցներ փնտրել, անգամ անցել է մնջախաղի թատրոնով և հետաքրքրվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Շատ ճամփորդելով՝ ուսումնասիրել է տարբեր մշակույթներ։

Դրանք համեմատելով ու էլ ավելի արժեվորելով մերը՝ որոշել է ստեղծել կիրառելի ապրանքներ այդ մոտիվներով։ Այդպես ստեղծվել է HASIS-ը, որի առաջին նմուշները Սարյանի նկարների մոտիվներով ներշնչված շարֆերն էին:

Back to top button