ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 596 նոր դեպք, ապաքինվել է 45 մարդ

Հունիսի 5-ին հաստատվել է 596 նոր դեպք, առողջացել են 45-ը: Արձանագրվել է մահվան 7 դեպք:

 Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 11817

Բուժվողներ՝ 8052

Առողջացածներ՝ 3513

Մահվան ելքեր՝ 183

Ընդհանուր թեստեր՝ 65161:

Back to top button