ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

«Լուսավոր Հայաստանը» նիստերի դահլիճ չի վերադառնա, քանի դեռ տեղի ունեցածին քաղաքական գնահատական չի տրվել․ Տ․Սիմոնյան

«Մինչև  քաղաքական գնահատական չտրվի ԱԺ–ում տեղի ունեցածին,  «Լուսավոր Հայաստան»–ը  չի վերադառնա խորհրդարան», – «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է ԼՀ խմբակցության պատգամավոր  Տարոն Սիմոնյանը։ Նա կարծում է, որ այդ գնահատականն առայժմ չի հնչել։

«Այս ամբողջ պատմության մեջ ամենավատն այն  էր,  որ վարչապետը  ոչ միայն արդարացրեց բռնությունը, այլև փորձեց սրբագրել այն։ Եթե տեղի ունեցածին քաղաքական գնահատական չտրվի,  ապա  յուրաքանչյուրի նկատմամբ,  ով կփորձի անհամաձայնության հայտնել  իշխանությանը, կարող է  բռնություն կիրառվել», –ասում է պատգամավորը։

«Ռադիոլուրի  հյուրասրահ»–ում Տարոն Սիմոնյանի հետ խոսել ենք նաև արտակարգ դրության երկարաձգման, վեթինգի և ապօրինի գույքի բռնագանձում ենթադրող  օրինագծի մասին։

Back to top button