ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայ լինելը պատվաբեր է․ Արևմտյան Հայաստանում սպասում են մկրտվելու իրենց հերթին

Նրանք ցեղասպանությունից հետո մնացին Մայր հողի վրա և ֆիզիկական բնաջնջումից փրկվելու համար կրոնափոխ եղան, ընդունեցին քրդի, թուրքի ազգանուն։ Նրանցից շատերը, սակայն, այսօր Ավետարան ունեն տանը և խոսում են իրենց արմատների մասին։  Խոսքը դավանափոխ, կամ ինչպես ընդունված է ասել, ծպտյալ հայերի մասին է։

Տարիներն իրենց սև գործն արել են ու շատերը տեղեկություններ չունեն իրենց արմատների մասին, բայց այժմ` 105 տարի անց, պետք է թարմացնել նրանց հիշողության մեջ իրենց նախնիների պատմությունը։ «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը  Արևմտյան Հայաստանում հասցրել է ծանոթանալ շատ հայերի հետ, նրանք իրենք են իրենց բացահայտում, մոտենում են ու խոսում իրենց արմատների մասին։

Դավանափոխ հայերից շատերը 2015 թվականին սկիզբ առած նախաձեռնության շրջանակներում ցանկություն են  հայտնում գալ Հայաստան՝ քրիստոնեություն ընդունել։ Նրանցից շատերի մկրտության արարոողությանը Ախոյանը ներկա է եղել։

Արտևմտյան Հայաստանում հայ լինելն աստիճանաբար դարձավ պատվաբեր` ասում է և ավելացնում` Արևմտյան Հայաստանում երգում են տատերի սովորեցրած երգերը ու դրանք հնչում են հայերենով։

Գաղտագողի գալիս կնքվում էին, բայց Քրիստոնեություն ընդունելը խնդիրներ է առաջացնում ընտանիքներում։ Անգամ անուններ են փոխում, հայկական անուններ վերցնում։ Մեկն անգամ իր անձնագրում հավատի սյունակում գրել էր տվել՝ քրիստոնյա։

Փոքրիկ կայծ է պետք, որ նրանք ի հայտ գան։

«Ապրիլյան քառօրյայի ժամանակ Արևմտյան Հայաստանից զանգում էին, ջոկատներ կազմելու, ադրբեջանցիների դեմ կռվելու հրահանգի սպասում»,- փակագծերն է բացում Արագած Ախոյանը։

Back to top button