Ստարտափ Հայաստան

Թալինի երիտասարդները Հայաստանում նմանը չունեցող սրճարան են բացել․ «Ստարտափ Հայաստան»

Նարեկ Թութխալյանը Թալինում գործող «Համայնք և երիտասարդներ» ՀԿ-ի հիմնադիրն է։ Նա կարողացել է քաղաքի ակտիվ երիտասարդներին հավաքել իրար գլխի և այս բիզնես գաղափարին կյանք տալ, որի նպատակների մեջ մտնում է քաղաքում ակտիվության ցուցանիշի բարձրացումը, թալինցի երիտասարդների համար ժամանցի վայրի ապահովումը, որովհետև որպես այդպիսին քաղաքում ժամանցի վայեր չկան, Թալինը քաղաքականապես ակտիվ քաղաք դարձնելը և էլի շատ կարևոր հացեր։

Նարեկը վստահ է, որ բիզնես գաղափարը հաջողելու է, որովհետև Հայաստանում մարդկանց մեծամասնությունը հետաքրքրված է քաղաքականությամբ։ Սրճարանը քաղաքականությամբ հետաքրքրվողների համար հատուկ պայմաններ է ստեղծելու, ժամանակ առ ժամանակ քաղաքական գործիչներն այնտեղ հանդիպումներ են ունենալու քաղաքացիների հետ, պատասխանեն նրանց հուզող հարցերին, զրուցեն և պատմեն իրենց աշխատանքի մասին։

Նպատակներից մեկն էլ մարդկանց քաղաքականապես կրթելն է, ինչը չի ենթադրում քարոզչությամբ զբաղվել, այլ քաղաքացիներին բացատրել, թե որ քաղաքական ուժը, որ կուսակցությունն ինչ գաղափարախոսություն ունի։

Նարեկը վստահ է, որ այսպես Հայաստանում կկարողանան քիչ թե շատ մարդկանց անհատապաշտության դաշտից բերել դեպի գաղափարների դաշտ, ինչը կարևոր փոփոխություն կլինի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական կյանքում։

Back to top button