ԿարևորՔաղաքական

Ալիեւի սուտը բացահայտում է չեխ լրագրողը

Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մյունխենյան բանավեճի ընթացքում հնչեցրած ալիեւյան ստերը մերկացվում են։ «Արմենպրես»–ին Ադրբեջանի նախկին ղեկավար Մութալիբովի հետ հարցազրույց արած չեխ լրագրողը վստահեցրել է, որ այն, ինչ ինքը գրել է ժամանակին, ճշմարտություն է։

Ալիեւի սուտը հերթական անգամ բացահայտվում է։ «Նեզավիսիմայա գազետա» թերթի չեխ թղթակից Դանա Մազալովան Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակն է։ Նա այսօր հաստատում է, որ իր գրածը լիովին համապատասխանում է իրականությանը։

Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նրան 1992 թվականի ապրիլի 2–ին նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց։ Նշել է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի առիթ լիներ իր հրաժարականի համար։ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան  ասում է, որ կան փաստավավերագրական ֆիլմեր, որոնք վկայում են Խոջալուի դեպքերի իրական կազմակերպիչների մասին։

Ադրբեջանի նախագահը, սակայն, այսօր իրականությունը խեղաթյուրված է փորձում ներկայացնել միջազգային հանրությանը, ասելով, թե իբր Խոջալուն հայերն են կազմակերպել․

«Մութալիբովը, որ Խոջալուի դեպքերի պատճառով կորցրեց իշխանությունը, ստիպված էր փախնել Ռուսաստան։ Նա Բաքու վերադառնալու միակ պայմանն այն էր, որ նա հրաժարվեր իր խոսքերից, ինչին արեց ու դրա դիմաց բարեկեցիկ  պայմաններով Բաքվում ապրելու հնարավորություն ստացավ։ Ադրբեջանը դա ներկայացնում է իբրեւ փայլուն հաղթանակ»,- ասաց Էլիբեգովան։

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը  մյունխենյան բանավեճի ընթացքում Ալիեւի սուտը ադրբեջանական քաղաքական մշակույթի բաղկացուցիչ ման է համարում։

Միջազգային հանրությանը մոլորեցնել Ալիեւը չի կարող, վստահեցնում է քաղաքագետը։ Եվրոպացիները լավ գիտեն, թե ով է Պոմպեոսը, թե  ում հետ է այն ժամանակ հանդիպել  Տիգրան Մեծը, երբ Ադրբեջանը գոյություն չուներ։  Այնպես որ, ըստ նրա, հակառակորդ երկրի նախագահը հերթական անգամ խայտառակվեց միջազգային հանրության առաջ։ 

Back to top button