Սփյուռքի ձայնը

Ծառայությունների համալիր ցանկ հայրենադարձների համար. «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձության և ինտեգրման նորաբաց կենտրոնը մի քանի ամսվա ընթացքում կարողացել է ծրագրեր մշակել հայրենադարձների համար՝ նրանց հայաստանյան կյանքին ավելի արագ ինտեգրելու նպատակով։ Կենտրոնի պատասխանատու  Հովհաննես Ալեքսանյանը նշում է, որ  հայրենադարձության համար կենտրոնը մշակում է ծրագրեր՝ համագործակցելով սփյուռքյի կառույցների և անհատների հետ։

«Հայրենադարձության արդյունավետ իրականացման և խթանման համար անհրաժեշտ նախադրյալները գրեթե բացակայում են», — ասում է Հովհաննես Ալեքսանյանը։ «Օրենսդրական դաշտ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ և այլն։ Սրանց բացակայությունը կամ թերի աշխատանքը խանգարում  են   հայրենադրաձության մասշտաբայնությանը»։

Հայրենադարձությունը մի քանի մասերի պետք է բաղդատել՝ նկատում է Հովհաննես Ալեքսանյանը․ արտերկրում ապրող հայը ցանկություն է հայտնում հայրենադարձվելու, երկրորդ քայլով նա իրականացնում է բուն հայրենադարձությունը և Հայաստնում հայտնվելով՝ կարիք ունենում ինտեգրվելու։ Իսկ կենտրոնը բոլոր էտապներում էլ կարող է լինել հայրենադարձվողի ուղեկիցը։

«Մենք այսօր համագործակցում ենք սփյուռքի կառույցների հետ, որոնք նաև կոնֆլիկտային կենտրոններից տեղափոխված հայության համար միջոցառումներ են իրականացնում», – ասում է Հովհաննես Ալեքսանյանը և հավելում, որ կարևոր է նաև  պետության ֆինանսավորման ավելացումները։

Ինչ վերաբերում է հայրենադարձվողների աշխարհագրությանը, կենտրոնի պատասխանատուն նշում է, որ երկրները շատ են՝ Եվրոպայից մինչև Ամերիկա, Կանադա և Ավստրալիա։ «Հայրենադարձվողները թե՛ դասական սփյուռքի, թե՛ անկախությունից հետո Հայաստանից տեղափոխված հայերն են»։

Back to top button