ԿարևորՔաղաքական շաբաթօրյակ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հունական կողմը կվավերացնի մինչև տարեվերջ

Պաշտոնական այցով Հայաստանում է Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի և Հունաստանի ղեկավարները  հանդես են եկել հայտարարություններով:

Հունաստանի Հանրապետության նախագահը ողջունեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձևի ընդունումը: Պրոկոպիոս Պավլոպուլոսը խոսեց հայ և հույն ժողովուրդների ընդհանրությունների մասին՝ շեշտելով պատմական նմանությունները: Երկուսն էլ ցեղասպանություն տեսած ժողովուրդներ են, մեծ սփյուռք ունեն և այդ ներուժը պետք է օգտագործեն  միջազգային հարթակներում համագործակցության համար,  նաև շեշտեց Հայաստան –Հունաստան-Կիպրոս համագործակցության կարևորությունը:  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ավելացրեց, որ եռակողմ հանդիպում  կազմակերպելու առաջարկն արդեն արվել է, անգամ կոնկրետ ժամկետ նշեց.

«Առաջարկեցի, որ Հայաստան, Հունաստան և Կիպրոս եռակողմ առաջին հանդիպումն անցկացնենք Հայաստանում՝ եկող տարվա հունիսին, որին կմասնակցեն պետական գործիչները և երկու երկրների սփյուռքերի ներկյացուցիչներ, որպեսզի կարողանանք համագործակցության համատեղ ծրագիր մշակել»:

Պրոկոպիոս Պավլոպուլոսը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հայտնեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հունական կողմը կվավերացնի մեկ-երկու ամսվա ընթացքում:

Հունաստանի նախագահ Պավլոպուլոսը Արմեն Սարգսյանին խոստացել է նաև, որ Հունաստանը կանի հնարավորը ՀՀ  քաղաքացիների համար Եվրոպական Միության հետ վիզային ռեժիմի  ազատականացման գործընթացը արագացնելու համար:

Back to top button