ԿարևորՔաղաքական

Ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն առաջնագիծ․ վարչապետի հարցազրույցը՝ Ալեքսեյ Վենեդիկտովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Эхо Москвы  ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին, որտեղ անդրադարձ է կատարել ՌԴ նախագահ Պուտինի հետ հարաբերություններին, պատերազմի հավանականությանը, վարչապետի որդու՝ Արցախի առաջնագիծ մեկնելու, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, խոսել նաեւ տնտեսական հարցերի մասին Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները շատ ավելի հեշտ ու հաճելի էին, քան իրեն թվում էր։

«Ես, անկեղծ ասած, այդ ամենն ավելի բարդ էի պատկերացնում։ Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ և անկեղծ մարդ է»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ արցախյան առաջնագիծ մեկնելու մասին, վարչապետը փաստել է, որ շատերը դա կարող են ընկալել որպես ագրեսիվ քայլ, մինչդեռ հակառակը՝ դա խաղաղությանը միտված քայլ է։ «Կարծում եմ, որ բոլորը հասկանում են, որ եթե ես իմ որդուն ուղարկում եմ Արցախ, ես չեմ ցանկանում, որ այնտեղ պատերազմ լինի։ Եվ, Աստված մի արասցե, որ զոհվեն իմ որդին, մեր մյուս հայրենակիցների որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները։ Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն այնտեղ ծառայելու։ Որովհետև եթե նրա որդին այնտեղ ծառայի՝ ես դա կընկալեմ որպես խաղաղասեր քայլ, և մենք բոլորս համոզված կլինենք, որ պարոն Ալիևը նույնպես չէր ցանկանա, որ իր որդին զոհվեր»,- ասել է ՀՀ վարչապետը։ Նա հաստատել է, որ Ադրբեջանի հետ նոր ռազմական լարվածության վտանգն առկա է, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան։ Վարչապետը կրկին շեշտել է, որ Հայաստանում շարունակում են մնալ այն կարծիքին, որ ՌԴ-ն ունի այդ կոնֆլիկտում որպես զսպող գործոն հանդես գալու լծակները։

Back to top button