Հասարակություն

Մասիսի քաղաքապետն ազատ է արձակվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել: Դատարանը նրան նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատարանը նաեւ ոչ իրավաչափ է ճանաչել նրան ձերբակալելու քննիչի որոշումը: Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու մեջ:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու քաղաքապետի ձերբակալման որոշումը ճանաչեց ոչ իրավաչափ: Համբարձումյանն ազատ արձակվեց: Մասիսի քաղաքապետը մեղադրվում էր ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

Ավելի վաղ Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով ձերբակալվել են 6 անձինք՝ Մասիսի քաղաքապետը, փոխքաղաքապետը և ևս  4 հոգի:  Դատարանն այժմ քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և 1-ի ձերբակալման օրինաչափությունը, լրագրողների հետ զրույցում հայտնեց  Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Երկու շինծու վկայի  ցուցմունքի հիման վրա Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ՝ պնդում է փաստաբանը եւ կարծում, որ յութուբի տեսանյութը չի կարող ապացույց լինել:

Տպավորություն է ստեղծվում, թե Քննչական մարմիններում ու դատարաններում գործում է կալանավորման կանխավարկածը, իր հերթին նկատում է մյուս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Քննչական կոմիտեից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց: Մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալած Դավիթ Համբարձումյանը՝ Մասիսի քաղաքապետը, ազատ է արձակվել։ Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրեց նրան անհապաղ ազատ արձակել, միևնույն ժամանակ մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու քննիչի միջնորդությունը»։

Back to top button