ԿարևորՄիջազգային

Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը. Դամասկոսը Ցխինվալի և Սուխումի հետ կհաստատի դիվանագիտական հարաբերություններ:

Հարավային Օսիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:

Իր հերթին, Աբխազիայի նախագահի վարչակազմը հայտնել է, որ Սիրիան ճանաչել է հանրապետության անկախությունը:

Back to top button