ԿարևորՄշակույթ

Սեւակ Խանաղյանը չանցավ եզրափակիչ

Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին ներկայացնող Սևաղ Խանաղյանը չանցավ եզրափակիչ փուլ։

Միջազգային երաժշտական մրցույթը տեղի էր ունենում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։

«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Սևակը ելույթ ունեցավ 16 համարի ներքո, տեղի ունեցավ -մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցան ներկայացուցիչներ 19 երկրից: Հաջորդ փուլ անցան Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան:

Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով:  Այն մեկնաբանցին Ֆելիքս Խաչատրյանը և Ավետ Բարսեղյանը:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

Back to top button