ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը համախոհներով ներխուժել են Հանրային ռադիոյի շենք (լրացված)

լրացվել է ժամը 18։15- ին

«Հանրային ռադիոն երբեք չի համաձայնվել մեր հանրահավաքների երթերի ցույցերի հայտարարությունների մասին եթեր հեռարձակվել: Եվ սա փաստ է։ Որևէ ռադիոկայան չի համաձայնվել օրենքով սահմանված կարգով ի գիտություն ընդունել և Հանրային ռադիոն նույնպիսի ստահոդ ԶԼՄ է, ինչպես Հանրային հեռուստաընկերությունը»,- Հանրային ռադիոյում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Միայն երեկ «Ռադիոլուրի» հիմնական թողարկման ժամանակ անդրադարձել ենք Նիկոլ Փաշինյանի ղեկաված ակցիային թողարկման տարբեր մասերում՝ ընդհանուր 10 րոպե։ «Ռադիոլուրի» ապրիլի 13- ի հիմնական թողարկումը կարող եք լսել այստեղ

+++

լրացվել է ժամը 17։58- ին

Հանրային ռադիոյում իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հանրային ռադիոն ստահոդ լրատվամիջոց է։ Այս հայտարարությունից դեռ երկու ժամ առաջ «Ռադիոլուրն» աշխատանքը եթերում սկսել է հենց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին.

«Ռադիոլուրի» ժամը 14- ի թողարկումը

+++

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն այսօր ներխուժել են Հանրային ռադիոյի շենք։ Նիկոլ Փաշինյանը պահանջել է ուղիղ եթեր։ Հանրային ռադիոն նշել է, որ պատրաստ է «Ստատուս քվո» հաղորդման շրջանակներում նրան եթեր տալ, հաղորդում, որին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հյուրընկալվել է։

Սակայն ԱԺ պատգամավորը պահանջել է եթեր՝ խախտելով եթերային ցանցը։ Ակցիայի կողմնակիցները շենքում փնտրում էին հոսանքի վահանակները։ Մեզանից անկախ պատճառներով՝ Հանրային ռադիոյի շենքը հոսանքազրկվեց։ «Ռադիոլուրի» ժամը 18- ին հիմնական թողարկման ժամանակ մենք կանդրադառնանք այս միջադեպի մանրամասներին, ինչպես նաեւ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող այս իրադարձություններին։

«Ռադիոլուրի» ժամը 17-ի թողարկումը

 

 

Back to top button