Մշակույթ

«Անտարեսի» մրցանակը գրեթե բոլոր լրատվամիջոցներին


«Անտարես» հրատարակչությունը, որը 25 տարեկան է, այս ընթացքում հրատարակել է 1000-ից ավելի անուն գիրք։

Լրատվամիջոցների հետ աշխատանքն այսօր ընկերությունը գնահատել է մրցանակներով: Մրցանակի է արժանացել նաև «Հանրային ռադիո»-ն:  

Մոտավորապես 25 կիլոգրամ գիտելիք՝ գրքի տեսքով, պատվոգրեր ու ևս մեկ նվեր մեդիադաշտի ներկայացուցիչներին՝ գրքին ու գրականությանը մոտ կանգնելու համար:

«Անտարես» հրատարակչություն այսօր՝ իր 25- րդ տարեդարձի օրը, կազմակերպեց «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությունը՝ չմոռանալով այս տարիների ընթացքում իր կողքին կանգնածներին: Եթե երեք նվերներից երկուսը ներկայացման կարիք չունեին, ապա երրորդ նվերի մասին խոսեց «Անտարես» մեդիա հոլդինգի գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:


Գիրքն ու գրականությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար մրցանակի արժանացավ նաև Հանրային ռադիոն: Մրցանակի արժանացավ նաեւ Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Նազելի Օհանյանը։

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը ցավով հիշում է, լրատվադաշտին շատ հաճախ հետաքրքիր չեն լինում գրքին ու գրականությանն առնչվող թեմաները: Մենք դա ցավով ենք արձանագրել՝ ասում է:

Մրցանակները, կարծես, շռայլվեցին լրատվադաշտի ներկայացուցիչներին: Մրցանակից գրեթե անմասն չմնաց և ոչ մի լրատվամիջոց: Մրցանակների հասցեատերերը թերթերի, կայքերի, հեռուստաընկերությունների, ռադիոների ներկայացուցիչներ էին:

Նաև առաջին անգամ հայտարարվեց «Գրքի դեսպան» կոչումը։ Այն տրվեց  գրականության զարգացման գործում ներդրումների և աշխատանքների համար։ Մրցանակը հանձնվեց «Լորդկոնտրակտ» ընկերության տնօրեն Վիգեն Բադալյանին: Գրքի առաջին դեսպանին իր մրցանակը հանձնեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

Back to top button