ԿարևորՀասարակություն

Բողոքի ցույց-ավտոերթ` աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի դեմ

Ոստիկանության նախնական հաշվարկով՝ Հայաստանում շահագործվում է ավելի քան 30 հազար աջ ղեկով մեքենա։ Կառավարություն ներկայացրած համապատասխան նախագծով՝ այդ թիվը հաջորդ տարի չի աճի: Հայաստան աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի:

Նման որոշումը լուրջ դժգոհություններ է հարուցել։ Ստեղծվել է «Աջ ղեկ» նախաձեռնություն, որի անդամները նախատեսում են վաղը բողոքի ցույց-ավտոերթ անցկացնել  նախագծի ընդունման դեմ։

«Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են իրենց  մտահոգություններն ու պահանջները ներկայացնել կառավարությանը:

2018 թվականի ապրիլից Հայաստան աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում  քննարկման է դրել կառավարության որոշումների մի փաթեթ, որոնցով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:

Թե ինչու նման նախագիծ կյանքի կոչվեց՝ հետաքրքրվեցինք տրանսպորտի և կապի նախարարության  տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից: «Ռադիոլուրի» հետ զրույցում պաշտոնյան հայտնեց, որ Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է, այսինքն՝ ղեկը պետք է լինի ձախակողմյան, հետևաբար անվտանգության խնդիր կա:

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի որոշումը լուրջ դժգոհություններ է հարուցել։ Ստեղծվել է «Աջ ղեկ» նախաձեռնություն, որի անդամները կտրականապես դեմ են նախագծի որոշ դրույթներին և չեն ընդունում այն հիմնավորումը, թե աջակողմյան ղեկով երթևեկությունը հղի է վտանգներով։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը հայտնեց:

Իրենց մտահոգություններն ու պահանջները ներկայացնելու նպատակով նախաձեռնության անդամները  նախատեսում են վաղը բողոքի ցույց-ավտոերթ անցկացնել: Մասնավորապես՝  պահանջելու են բացառել վերահաշվառման սահմանափակման դրույթը:

Ներմուծման հետ կապված արգելքը, մաքսազերծման դրույքաչափը քննարկելի է՝ հավելեց զրուցակիցս: Ներկրման արգելքի հետ կապված էլ առաջարկելու են Ռուսաստանի և Վրաստանի օրինակով մաքսազերծման դրույքաչափը մի քիչ մեծացնել, ոչ թե ամբողջովին արգելել: Մինչ նախագիծը քննարկման փուլում է, ցանկացած փոփոխություն էլ հնարավոր է, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց   տրանսպորտի վարչության պետի տեղակալը:

Ամեն դեպքում՝ ժամանակը կարճ է: Ընդամենը մի քանի ամսից պարզ կդառնա, թե կառավարությունն ինչ որոշում կկայացնի: Հնարավո՞ր է արդյոք որոշման ընդունումից հետո պետությունը փոխհատուցի քաղաքացու նյութական վնասը: Այս հարցում կառավարության դիրքորոշումը հստակ է ու վերջնական՝ փոխհատուցում չի լինելու:

Back to top button