ԿարևորՀասարակություն

Ձյանը նախորդեց ամպրոպը՝ ըստ օդերեւութաբանի

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան, ժամը 8- ի սահմաններում մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ուժեղ ամպրոպ և  կայծակ էր, որից հետո սկսել է առատ ձյուն տեղալ` կարճ ժամանակահատվածում վերածվելով ձնաբքի:

Արդյուքնում` հաշված րոպեների ընթացքում դեպի կենտրոն իջնող ճանապարհները՝  Գայի և Մյասնիկյան պողոտաները դարձել են անանցանելի, մեքենաների կուտակումից առաջացել է մեծ խցանում:
Մերկասառույցի պատճառով մի քանի տեղ մեքենաները նույնիսկ բախվել են միմյանց` կրկնապատկելով խցանումը: Նկատենք, որ քամու ուժգնացումը սկսվել էր դեռևս գիշերվանից` զուգորդվելով առատ տեղումներով` ձյան և անձրևի տեսքով: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրեց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը տեղումները կպահպանվեն նաև առաջիկա 2 օրերի ընթացքում:

Աստիճանաբար կնվազի նաև օդի ջերմաստիճանը և հունվարի 11-ին մայրաքաղաքում կդիտվի մինչև 10 աստիճան,  լեռնային շրջաններում՝ 20-25 աստիճան ցուրտ:

«Ռադիոլուրի» հարցին, թե արդյո՞ք առավոտյան դիտված բուքը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայի սահմաններում է, Զարուհի Պետրոսյանը դրական պատասխան տվեց: Նրա տեղեկացմամբ` այս ժամանակահատվածի համար միայն ամպրոպն է փոքր-ինչ անսովոր, ինչն էլ ըստ նրա, պայմանավորված է բարձր ջերմաստիճանով:

Զարուհի Պետրոսյանի տեղեկացմամբ՝  մերկասառույցվող պայմանավորված վտանգավոր վիճակ կլինի ավտոճանապարհներին։ Մերկասառույցն առաջիկա օրերին դեռևս կապահպանվի.

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ձմեռը Զարուհի Պետրոսյանը համարում է նորմայի սահմաններում, նույնիսկ` տաք: Ըստ նախնական կանխատեսումների՝ սպասվում է տաք և տեղումնառատ ձմեռ:

 

 

 

 

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում ուժեղ ամպրոպ և  կայծակ է եղել, որից հետո սկսել է առատ ձյուն տեղալ` կարճ ժամանակահատվածում վերածվելով ձնաբքի: Արդյուքնում` հաշված րոպեների ընթացքում դեպի կենտրոն իջնող ճանապարհները՝  Գայի և Մյասնիկյան պողոտաները դարձել են անանցանելի, մեքենաների կուտակումից առաջացել է մեծ խցանում: Մերկասառույցի պատճառով մի քանի տեղ մեքենաները նույնիսկ բախվել են միմյանց` կրկնապատկելով խցանումը: Նկատենք, որ քամու ուժգնացումը սկսվել էր դեռևս գիշերվանից` զուգորդվելով առատ տեղումներով` ձյան և անձրևի տեսքով: Ինչպես <<Ռադիոլուրի>> հետ զրույցում տեղեկացրեց

ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը տեղումները կպահպանվեն նաև առաջիկա 2 օրերի ընթացքում:

Ձայն

Աստիճանաբար կնվազի նաև օդի ջերմաստիճանը և հունվարի 11-ին մայրաքաղաքում կդիտվի մինչև 10 աստիճան ցուրտ, իսկ լեռնային շրջաններում 20-25 աստիճան ցուրտ:

Ձայն

<<Ռադիոլուրի>> հարցին թե արդյոք առավոտյան դիտված բուքը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայի սահմաններում է, Զարուհի Պետրոսյանը դրական պատասխան տվեց: Նրա տեղեկացմամբ` այս ժամանակահատվածի համար միայն ամպրոպն է փոքր-ինչ անսովոր, ինչն էլ ըստ նրա, պայմանավորված է բարձր ջերմաստիճանով:

Ձայն

Զարուհի Պետրոսյանի տեղեկացմամբ միակ վտանգը սպասվում էավտոճանապարհներին` պայմանավորված մերկասառույցով, որն առաջիկա օրերին դեռևս կապահպանվի:

Ձայն

Ընդհանուր առմամբ այս տարվա ձմեռը Զարուհի Պետրոսյանը համարում է նորմայի սահմաններում, նույնիսկ` տաք: Ըստ նախնական կանխատեսումների սպասվում է տաք և տեղումնառատ ձմեռ:

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button