Հասարակություն

Մեքենան տուգանային հրապարակ չի տարվի, բայց վարորդը կտուգանվի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Անցած տարիների ամանորյա փորձը ստիպել է ճանապարհային ոստիկանությանը ուժեղացնել ծառայությունը: Այս նպատակով սահմանվել է շուրջօրյա ծառայություն և մայրաքաղաք է մարզերից գործուղղվել լրացուցիչ անձմնակազմ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։

Ըստ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի՝ այս տարի ճանապարհային ոստիկանները խստապահանջ են լինելու, տոնական օրերին ոչ մի ոչ սթափ վիճակում գտնվող վարորդ չի ներվելու։
«Մենք բարի կամք ենք դրսեւորելու, մեքենան տանելու են համապատասխան վայր, այլ ոչ թե տուգանային հրապարակ, բայց վարորդները միեւնույն է տուգանվելու են»,- նշեց պաշտոնյան։  Այս մոտեցումը թույլ կտա խուսափել զոհերից, ասաց նա։
Ընթացիկ տարում հանրապետության ավտոճանապարհներին գրանցվել է 2577 պատահար, որոնց արդյունքում զոհվել է 306 հոգի, մարմնական վնաստվածքներ ստացել` 3702-ը:
Ըստ գնդապետ Սարգսյանի՝ վթարայնության վիճակը կրում է կայուն բնույթ, իսկ տեխնիկական միջոցների ներդրմամբ բարձրացել է երթևեկության կուլտուրայի մակարդակը:

Թողնել պատասխան

Back to top button