ԿարևորՔաղաքական

2012-ի մարտական խնդիրները պաշտպանության նախարաությունը կատարել է բարձր որակով

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»
[pro-player width=’230′ height=’30’ type=’sound’]http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/241212razm.mp3

Անցնող 2012 թվականը պաշտպանական գերատեսչությունում կարևորում են նախ և առաջ կադրային քաղաքականության, կրթական ու օրենսդրական բարփոխումներով։ Մշակվել և ներդրվել է սպայական կադրերի որակավորման նոր՝ թեստավորման ձևաչափ։ Որևէ պաշտոն զբաղեցնելուց առաջ սպաներն այսուհետ անպայման կվերապատրաստվեն։
2012 թվականին հաստատավեց ռազմակրթական հայեցակարգը։ Զինվորական մասնագիտությունների համար սահմանվել են նոր չափորոշիչներ։ Նախարարաի հատուկ հրամանով հաստատվել է «ՀՀ զինված ուժերի սպայի պատվի վարքականոնը»։ Բանակային շինությունների ու ենթակառուցվածքների նորացման ու շինարարության ոլորտում ևս տարին հագեցած էր։ Զինառայողների բազմաթիվ ընտանիքներ 2012-ին ապահովվեցին բնակարաններով։
Այս ոլորտում 2013-ի անլեիքները ևս հստակ նախանշված են։

«2012-ին իր առջև դրված մարտական խնդիրները պաշտպանության նախարաությունը կատարել է բարձր որակով»,- ասում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա փոխանցմամբ՝ 2011-ի համեմատ կարգապահական միջադեպերի թիվը բանակում նվազել է։ Հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 16 հազար անգամ, ինչին հայկական կողմը պատասխանել է ինն անգամ ավելի քիչ, բայց հակառակորդին պատճառելով անհամեմատ ավելի մեծ կորուստներ։
2012- ին լուրջ աշխատանքներ են կատարվել ռազմարդյունաբերության ոլորտում ինչպես ավանդական գործընկերների հետ համագործակցության, այնպես էլ նոր շուկաների և գործընկերների ներգրավվածության առումով։ Հայկական բանակը համալրվել է սպառազինության նոր տեսակներով։  Հովաննիսյանի խոսքով՝ շեշտը դրվել է մասնավորապես գերճշգրիտ հարվածող միջոցների վրա։
Լրագրողների խնդրանքով Արծրուն Հովհաննիսյանն անդարդարձավ նաև երեկ տեղի ունեցած ցավալի միջադեպին. զինվորական հոսպիտալում հանկարծամահ է եղել ընդամենը երկու օր առաջ զորակոչված Նորայր Նվերի Սահակյանը։ «Արդյո՞ք կատարվածը բժշկական հանձնաժողովի վրիպման հետևանքն է»,- լրագրողի հացադրման հետ ՊՆ ներկայացուցիչը համաձայն չէ։ Նա կոչ արեց սպասել քննության արդյունքներին։

 

Թողնել պատասխան

Back to top button