ԿարևորՄիջազգային

Վրաստանը պետք է առավել արդյունավետ օգտագործի իր աշխարհաքաղաքական դրությունը, Բաքու գնալուց առաջ հայտարարել է Իվանիշվիլին

Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթուղային ծրագրի շրջանակներում Ախալքալաք- Կարս երկաթգծի շինարարությունը հարցեր է առաջացնում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մոտ։ Նա մտադիր է այդ հարցերը բարձրացնել Ադրբեջան նախատեսված իր այցի ժամանակ, ինչի մասին հայտնել է վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում։

«Մեղմ ասած, Ախալքալակ- Կարս երկաթուղու շինարարությունը հարցեր է առաջացնում։ Հնարավոր է, այդ հարցերը կտամ Ադրբեջան այցի ժամանակ եւ շատ մեղմորեն կբացատրեմ բարեկամական երկրին, որ գործընթացի ինչ- որ փուլում, հնարավոր է, մեզ համար այն անշահավետ կլինի եւ կարգավորման անհրաժեշտություն կլինի։ Իսկ դա հեշտ չի լինի, քանի որ գործընթացն արդեն սկսկված է եւ շինարարությունն ընթանում է»,- ասել է Իվանիշվիլին եւ ընդգծել, որ այդ բոլոր հարցերը պետք էր նախօրոք վերլուծել, մինչեւ շինարարության սկիզբը եւ դրանց ներգրավել նաեւ փորձագետներին։

Իվանիշվիլիի խոսքով՝ Վրաստանը շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական իրավիճանկում է, որը պետք է առավել արդյունավետությամբ օգտագործել։ «Մենք շատ են աշխատում այդ ուղղությամբ։ Այդ նպատակին է ծառայում Ադրբեջան իմ այցը, դրանից հետո ես պատրաստվում եմ այցելել Հայաստան, ապա՝ Թուրքիա»,- ասել է նա։

Նշենք, որ Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթուղային ծրագիրը Վրաստանի տարածքում իրականացվում է ադրսեջանական վարկի միջոցով եւ նախատեսված է Թուրքիան կապել Ադրբեջանի հետ Վրաստանի տարածքով։

Թողնել պատասխան

Back to top button