ԿարևորՄիջազգային

Մղձավանջ Սուրբ ծննդյան տոներից առաջ

Ամերիկյան կրտսեր դպրոցում սպանվել է 20 երեխա: Դեկտեմբերի 14-ին` ուրբաթ օրը, ամերիկացիների համար դարձավ մղձավանջային. կրակահերթի արդյունքում Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի «Սենդի Հուկ» դպրոցում զոհվել է 26 մարդ, որոնցից 20-ը երեխաներ: Ընդ որում երեխաների մեծ մասը մինչեւ 5 տարեկան են եղել: Մարդասպանը, նախ սպանել է իր հորը, ապա դուրս գալով տանից` ուղեւորվել է այն դպրոց, որտեղ աշխատել է նրա մայրը: Սպանելով մորն ու երեխաներին, ի վեջո մարդասպանն ինքնասպանություն է գործել: Թե որն էր նրա քայլի շարժառիթը մինչեւ հիմա պարզ չէ:

Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ, դեկտեմբերի 14-ը ամենաարյունոտ օրերից մեկն էր` ԱՄՆ ողջ պատմության ընթացքում: Մարդասպանը` 20 ամյա Ադամ Լենզան, առավոտյան ժամը 10.00-ին մոտեցել է դպրոցին: Ներս մուտք գործելու համար նա պարզապես զանգել է դուռը, իսկ դպրոցի տնօրենը, տեսնելով, որ դռան մոտ սպասողը ուսուցչի տղան է, ներս է թողել նրան:

Ինչպես ոստիկանությունն է հաղորդել, նա կրակ է բացել միայն երկու դասասենյակներում: Այսպիսով, դպրոցում նա սպանել է 26 մարդու, որոնցից 20-ը 5-10 տարեկան երեախաներ: 18 -ը զոհվել են նույն պահին, երկուսը` հիվանդանոցում: ԱՄՆ պատմության մեջ սա զոհերի թվով երկրորդ սպանդն է դպրոցում. 2007թ.-ին Վիրջինիայում նմանատիպ հրաձգության հետևանքով զոհվել էր 32 մարդ։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քառօրյա սուգ է հայտարարել և կարգադրել ողջ երկրի տարածքում իջեցնել բոլոր դրոշները։

«Զոհերը 5-10 տարեկան էին… Ես ինքս հայր եմ, և ինձ համար ծանր է իմանալ այդ մասին….Մենք պետք է անենք հնարավորը դպրոցներում նման դեպքերին վերջ տալու համար»,- ասել է Օբաման Սպիտակ տանն ուրբաթ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Թողնել պատասխան

Back to top button