ԿարևորՄշակույթ

Նոյեմբերի 1-7-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ Թատերական ռեժիսուրայի 7-րդ հանրապետական փատատոնը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանի թատերական գործիչների միությունը նոյեմբերի 1-7-ը Երևանում կանցկացնի Երիտասարդ Թատերական ռեժիսուրայի 7-րդ հանրապետական փատատոնը: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը, այս և նման փառատոններն օգնում են հակսանալ թե ուր է շարժվում մեր թատրոնը: Սոնա Մելոյանը խոսել է նաև փառատոնի հիմնական խնդրի` մարզերի պասիվության մասին:  Ներկայացվել են նաև հոկտեմբերի 9-14-ը  Լիտվայի 3 քաղաքներում մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակներում արդեն իսկ անցկացված «հայկական թատրոնի օրեր»-ի արդյուքները:

Նոյեմբերի 1-ին մեկնարկում է Երիտասարդ ռեժիսուրայի 7-րդ հանրապետական փառատոնը: Փառատոնին այս տարի կբեմադրվեն 11 ներկայացում` Երևանի, Գյումրու և Վանաձորի թատրոններից: Փառատոնին ներկայացվելու են  մինչև 35 տարեկան բեմադրիչների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում:  Այսպիսով` Երիտասարդ ռեժիսուրայի 7-րդ հանրապետական փառատոնը կանցկացվի մինչև նոյեմբերի 7-ը, իսկ փառատոնի ընթացքում առավել աչքի ընկած բեմադրիչները 2013-ի ամռանը կմեկնեն Մոսկվա` Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին կից վարպետաց դասերին մասյանկեելու:  Նշենք, որ Հոկտեմբերի 9-14-ն էլ Լիտվայի 3 քաղաքներում մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակներում անցկացվել են «հայկական թատրոնի օրեր»: Հայաստանը ներկայացրել են Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանն ու Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը: Ներկայացնելով արդյուքները` Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ ներկայացումներն անցել են շատ լավ, նույնիսկ` փայլուն:

ԼՂՀ-ում անցկացված  մոնոներկայացումներին «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը նվիրված էր Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի 80-ամյակին:

 

 

Թողնել պատասխան

Back to top button