ԿարևորՀասարակություն

Ովքե՞ր են լքում Հայաստանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանում այսօր մնացել են աղքատ եւ միջին խավի ներկայացուցիչները: Որքան էլ զարմանալի է, Հայաստանը լքում են այն մարդիկ, ովքեր կարողանում են տոմս գնել եւ որոշակի գումար ունեն օտար երկրում տեղավորվելու եւ ապրելու համար, այսօր հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Այս կարծիքին է նաեւ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը՝ նշելով. ով ի վիճակի էր Հայաստանի բիզնեսում իրավիճակ փոխել` հեռացել է երկրից, եւ դրան մեծապես նպաստել են արդեն արմատացած մենաշնորհները:

Թողնել պատասխան

Back to top button