ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը կրակի դադարեցման և խաղաղության որևէ ցանկություն չունի և շարունակելու է մարտական գործողությունները․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե պատրաստ է դադարեցնել կրակը, Հովհաննիսյանն ասել է․

«Երեկ և այսօր օրվա մեջ մի քանի անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իբր պատրաստ է դադարեցնել կրակը։ Ամեն անգամ այս խուսափողական, պատասխանատվությունն իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը կրակի դադարեցման և խաղաղության որևէ ցանկություն չունի և շարունակելու է մարտական գործողությունները, հետևաբար  շարունակվում է պատերազմը՝ մեր լինելիության և գոյապայքարի պատերազմը»,- ասել է Հովհաննիսյանը։

Ներկայացնելով ռազմաճակատում տիրող իրավիճակը Հովհաննիսյանն ասել է, որ այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:

«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին:

Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները: Այս պահին էլ դրանք ընթանում են:

Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք` Սանսասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/265138148233857/?epa=SEARCH_BOX

Կարդացեք նաև

Back to top button