ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մեզ համար անբարենսպաստ մեկնարկը. ինչ է պատրաստվում անել հայկական կողմը

Հասմիկ Մարտիրոսյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը սկսվեց  և ավարտվեց Արցախի համար ոչ բարենպաստ որոշմամբ: Եվ այսպես, սեպտեմբերի 29-ին մեր պատվիրակության կողմից փորձ արվեց դադարեցնել՝ «Բռնության աճը լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ տարանքներում» վերնագրով զեկույցի ընդունմանը, սակայն այների 41 կողմ և 74 դեմ հարաբերակցությամբ այն մերժվեց և հոկտեմբերի 1-ին, երբ քննարկման էր դրվեց արդեն զեկույցի զեկուցողների նշանակման հարցը, ու չանյած, Հայաստանի պատվիրակության անդամները, ի նշան բողոքի, լքեցին դահլիճը, այդուամենայնիվ նշանակվեց զեկուցող, ով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն է:

«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ տարածքներում» անհասկանալի և չհինավորված վերնագիր ունեցող նախապատրատվող զեկույցին մեր պատվիրակության անդամները չկարողանալով հակազդել, քննադատվեցին հայրենիքում, ու անգամ  կասկածի տակ դրվեցին պատվիրակության անդամների հետագա գործունեության հարցը:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը չի կարծում, որ մեր պատվիարկոթւյունը կարող էր կանխել նման վերնագրով զեկույցի նախապատրաստումը, քանի որ ԵԽԽՎ-ն այն ատյանն է, որտեղ գործում են ամենատարբեր շահեր, եւ այդ շահերն անկասկած անմիջական կապ ունեն Արեւմուտք-Ադրբեջան հարաբերությունների հետ, ու խավիարային դիվանագիտության վրա ծախսվող ահռելի միջոցների, և հազիվ թե մեր պատվիրակությունն ի զորու լիներ ազդելու իրադարձությունների ընթացքի վրա։ «Եթե նախապես որոշված էր, որ որոշումը այդ ձևակերպմամբ պետք է անցնի՝ չէին կարող խանգարել»,-ասել է Լևոն Մելիք Շահնազարյանը՝ սա համարելով հայ դիվանագիտության ձախողումը:

«Ռադիոլուր»-ը անդարադարձել է «Բռնության աճը լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ տարածքներում» նախապատրաստվող զեկույցի իրավական և հայկական կողմից հնարավոր հակազդեցության հնարավորություններին:

 

 

Back to top button