ԿարևորՔաղաքական

Արա Աբրահամյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին

լրացված 15.24

arminegevorgyan
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կուսակցություն ստեղծելու որոշում է կայացրել: «Կուսակցության ծրագրերի և գաղափարների մշակման ուղղությամբ աշխատում է հսկայական թիմ ոչ միայն Ռուսաստանից, այլև արտերկրից»,- այսօր ԳԱԱ դահլիճում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Հայերի միության նախահագհը:

Արա Աբրահամյանի խոսքով՝ կուսակցություն ստեղծելու իր ծրագրերը քննարկել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ ինչու չէ, ստեղծեք, եթե որոշել եք Հայաստանին օգտակար լինել, փորձեք»։

 

 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատրաստվում  է  մասնակցել խորհրդարանական ընտրություններին, նոր  ստեղծվելիք կուսակցության միջոցով,կամ էլ որևէ կուսակցության միանալով: Արա Աբրահամյանն ասում,է որ դեռ չեն կողմնորոշվել ու հստակ չեն որոշել ,թե  նոր ստեղծվելիք  կուսակցության հիմքում ինչ գաղափարախոսություն է լինելու,քանի որ մինչև մարտ ամիս դեռ ժամանակ ունեն: «Կուսակցության գաղափարախոսության վրա աշխատում են`այն էլ  մեծ թվով  մարդիկ»,-հավաստիացնում է  Աբրահամյանը:

Աբրահամյանը ասում է, որ նման որոշում  է կայացրել,քանի որ Հայաստանում խնդիրները շատ են,տնտեսական քաղաքական ու սոցիալական, որոնք լուծում են պահանջում,բացի դա վերջին 25 տարիների ընթացքում զբաղվել  է  տարբեր արտաքին խնդիրներով ՌԴ-ում, ունի և՛ գիտելիքներ, և՛ կապեր և՛, ամենակարևորը, պրակտիկ փորձ:

Լրագրողներին էլ հորդորոմ է  կուսակցություն ստեղծելու իր մտադրություն մեջ  բիզնես տարրեր  չփնտրել ու կիսահեգնական տոնով նկատում.« Ձեր ֆանտազիան չի հերքի, թե ինչքան մեծ բիզնես անելու տեղ ունեմ  ես»:

«Այնպես չէ, որ ես աշխատանք եմ փնտրում: Այնպես չէ, որ գիշերը չեմ քնել ու որոշել եմ գալ Հայաստան կուսակցություն ստեղծել: Երբ տեսնում եմ, թե ինչ վիճակի մեջ է իմ երկիրը, որոշել եմ կարճ ժամանակում փորձել կազմել մի այնպիսի ծրագիր, որը կարող է հայ ժողովուրդը ընդունի»:

Հարցին` թե վերջին հինգ տարիներին նա չի բնակվել ՀՀ-ում, հետևաբար ինչպես  է  պատրաստվում մասնակցել ընտրություններին, քանի որ գործող օրենքը դա թույլ չի տալիս`Արա Աբրահամյանը հավաստիացնում է,որ բոլոր օրենքներից  էլ տեղյակ  է,ու  գիտի, որը որից հետո է ,ունի  250-300 իրավաբաններ, որոնք  աշխատում են իր համար ովքեր  շատ լավ հասկանում են, թե ինչ իրավունքներ ունի, ինչ չունի: Ի դեպ, վերջինս  մի քանի անգամ շեշտեց, որ իր փորձը  ու  անցած  ճանապարհը թույլ է տալիս իրեն գնալու այդ քայլին:  Նա կարողացել  է  ստեղծել  այնպիսի կառույց, որը սկսած ՌԴ  նախագահից մինչև տարբեր հասարական կազմակերպությունների կողմից  արժանաում են ամենաբարձր գնահատականի: «Մի խոսքով, ինչ անում եմ, իմ ժողովրդի ու հայրենիք համար եմ  անում»:

Լրագրողները հիշեցերեցին նրան  թե նույն կերպ հայտարարում էր նաև ԲՀԿ հիմնադիր  նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում  իշխանությունները պարզապես դուրս հրավիրեցին  քաղաքականությունից`  հետևաբար ինչ երաշխիքներ ունի Արա Աբրահամանը, որ նույն ճակատագիրին ինքը չի արժանանալու:

«Գագիկ Ծառուկյանը մեր շատ լավ ընկերն է, իհարկե, հաշվի ենք առնում ամեն ինչ — Ծառուկյանի կատարած որոշումներն իր որոշումներն են, դա մենք հաշվի առնում ենք, մենք բոլորս ուղղակի պատմությունից դասեր չենք քաղում, եթե որոշում լինի, գնալու ենք ու մասնակցենք ընտրություններին: Եթե ուզենայի որևէ մեկին նմանված լինեի, կարող է Մալիշկայից մինչ Արարատյան դաշտավայր հասնեի…. Իմ անցած ճանապարհը նման չէ որևէ մեկի անցած ճանապարհին, չնայած չեմ ուզում որևէ մեկին արժեզրկել»:

Արա Աբրահամյանի խոսքից պարզ դարձավ, որ քաղաքականություն  մուտք գործելու համար ունի բոլոր «թույլտվությունները»:

«Կուսակցություն ստեղծելու ծրագրերը քննարկել եմ  Սերժ Սարգսյանի հետ: Ինձ ասաց՝ ինչու չէ, ստեղծեք, եթե որոշել եք Հայաստանին օգտակար լինել, փորձեք»։

Ի դեպ, Արա Աբրահամյանը նշեց, որ որևէ մեկին չի քննադատելու, էլ ուր մնաց իշխանափոխություն իրականացնելու: Իրենք  պարզապես  գալիս են խնդիրներ լուծելու ու ազգը փրկելու` օրհասական վիճակից: Նկատենք, որ Արա Աբրահամյանին խիստ վրդովեցնում էր գրեթե յուրաքանչյուր լրագրողի յուրաքանչյուր հարց, որը վերաբերվում էր քաղաքականությանը  ու զարմանում էր թե Ռուսատանի հայերի միության 15 ամյակն է ու փոխարեն հարցերը լինեն այդ ոլորտից` հարցնում են քաղաքակնությունից, այն դեպքում երբ ինքը հսկայածավալ աշխատանք է կատարել այդ ոլորտում:

Back to top button