

«Մեդիա կենտրոնում» այսօր քննարկվում էր, թե ինչու՞ են ավիաընկերությունները հեռանում Հայաստանից: Կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի համոզմամբ՝ գլխավոր սխալն այն է, որ իշխանությունները չեն ձգտում պաշտպանել սեփական իրավունքները ավիացիոն շուկայում, թռիչքների պարիտետ սահմանել:
Շատ ավիաընկերություններ հրաժարվում են թռիչքներ կատարել Հայաստանից: Ավիաընկերությունների հեռանալը պայմանավորված է քաղաքական ու տնտեսական պատճառներով, համոզված է կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։
Ըստ նրա՝ «Հայկական ավիաուղիների» սնանկացման պատճառները պարզ են։ Նրա կարծիքով՝ սխալ էր «Հայկական ավիաուղիները» «Արմավիային» հանձնելը։ Սխալ էր նաև «Air Armenia»- ին վստահելը: «Հայտնվեցին մարդիկ, ովքեր հասնելով իշխանության՝ սկսեցին վաճառել ունեցվածքը: «Արմավիա»- ին տվեցին, հետո « Air Armenia », «Բաց երկնքի» քաղաքականությունը իրանակացրեցին, որ ոչ ոք խոչընդոտներ չստեղծվի»,- ասում է։
Շուկայի ազատականացմանը պետք էր պատրաստվել և դրա համար ժամանակ էր պետք: Օտարներին տալով՝ հայտնվեցին վատ վիճակում:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ խնդիրը քաղաքական մակարդակում է: «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքը բացասական հետևանքներ ունեցավ: Սահմանված հարկերն ամենաբարձր են Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչը գների բարձր լինելու հետևանք է։
«Տասը 10 հազար դրամ օդի հարկը հանվում է Գյումրիի օդանավակայանից թռիչքների դեպքում, մինչդեռ՝ այդ օդի հարկը կարող էին հանել «Զվարթնոցից», քանի որ թռիչքների 95 տոկոսն իրականացվում է հենց «Զվարթնոցից: Սրանք իրական բարեփոխումներ չեն»,- համոզված է քաղաքագետը:
Կառավարությունը չի նվազեցնում հարկերը, սակայն դա կարող էր բերել ավիատոմսերի գների իջեցման:




