
Ռուսաստանը 6 մլն դոլար կփոխանցի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության հիմնադրամին՝ Հայաստանին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին գյուղատնտեսական ոլորտին օգնություն ցուցաբերելու համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ կամավոր փոխանցումն արվելու Է պարենային անվտանգության եւ սննդի, նաեւ գյուղատնտեսության կայուն զարգացման ապահովման գործում Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարություններին տեխնիկական օգնության ցուցաբերման ծախսերը ֆինանսավորելու համար: Գումարը նախատեսված է 2015-2017 թվականների համար: Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:




