
Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության անդամ երկներին վերանայել ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ և Ռուսաստանն այլևս չհամարել ռազմավարական գործընկեր:
Եվրախորհրդարանի՝ այսօր ընդանած բանաձևում պատգամավորները խորհուրդ են տալիս կտրկուկ վերանայել Ռուսաստանի հետ հարաբերություններն ու մշակել անկանխատեսելի իրավիճակներում փափուկ ուժի կիրառման ծրագիր:
«Կրեմլը պետք է ընտրի համագործակցության և հարաբերությունների հետագա սառեցման միջև: Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում Մոսկվան այլևս չի կարող համարվել Եվրամիության ռազմավարական գործընկեր»,- նշված է բանաձևում, որի հեղինակները բացի Դոնբասի իրադարձություններից Մոսկվայի հետ հարաբերությունների վերանայման պատճառ են նշում նաև «Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումն ու եվրոպական հարևանների տնտեսական ու քաղաքական ապակայունացումը»։




