
Սպիտակ տունը ժամանակավորապես փակ է եղել անօդաչուի պատճառով, որը նկատել էին շենքից ոչ հեռու: Այս մասին գրում է RIA Novosti-ն, հղում անելով The Associated Press-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը ճաշից հետո: Որոշ ժամանակ անց Սպիտակ տունը նորմալ ռեժիմով վերսկսել է աշխատանքները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




