

Երևանում է ֆրանսիական VEOLIA GROUP ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն։ Այցի շրջանակներում նա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Պաշտոնական հանդիպումների ընթացքում էլ հայտարարվել է, որ Հայաստանում խմելու ջրի միասնական կառավարիչ կազմակերպության մրցույթին մասնակցելու է նաև VEOLIA GROUP- ը։
Երկուսից չորս ժամ ջրամատարակակում, բավականին էներգատար համակարգ, խնդիրներ կառավարման համակարգում, հաշվառման մեխանիզմների բացակայություն. սրանք մայրաքաղաքի ջրամատակարարման առջև ծառացած խնդիրներն էին ինը տարի առաջ: 2006թ հուլիսի մեկից մայրաքաղաքի ջրային ռեսուրսների կառավարումը ստաձնեց ֆրանսիական VEOLIA GROUP ընկերությունը: ՀՀ-ում «Երևան Ջուրն» արդեն ինը տարի է, ինչ գործունեություն է ծավալում: Այսօր արդեն ամփոփելով աշխատանքյաին գործունեության ինը տարիները՝ «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանն արձանագրում է՝ ավելացել է ջրի սպառման ցուցանիշը, մայրաքաաղաքի ջրամատակարարման ցուցանիշը բարելավվել է։
«Այս ինը տարիներին կարողացանք ջրի սպառման ցուցանիշերը ավելացնել՝ չնայած, որ վատ վիճակում էինք: Տասը տարվա պայմանագիրը մեզ համար շարունակակա ության տեսքով կազմում էր 95 տոկոս: Իսկ արդեն ութերորդ տարում մենք կարողացել ենք 95 տոկոսը գերազանցել։ Արդեն իններորդ տարում մենք կարողացել ենք հասնել 97, 1 տոկոս շարունակականության աճի, և արդեն իսկ այս տարվա ապրիլի մեկից մայրաքաղաքի բնակչությանը ապահովում ենք մինիմումը 17 ժամյա ջրամատակարարում»։
VEOLIA GROUP ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն նույնպես Երևանում է: Նրա դիտարկմամբ՝ ընկերության հաջողության գրավականը պահանջկոտությունն է, ինչպես նաև օպերատորի առջև դրված ողջամիտ ժամկետները:
Անտուան Ֆրերոն ընդգծում է՝ Հայաստանը օտարերկյա նեդրողների համար բարենպաստ դաշտ է ստեղծում, ուստի և VEOLIA GROUP ընկերությունը որոշել է իր գործունեությունը շարունակել արդեն ոչ թե Երևանում, այլ նաև հանրապետության ողջ տարածքում:
«Արդեն իսկ մենք պատրաստվում ենք այն մրցույթին, որը ՀՀ կառավարությունը հայտարարելու է 2016թ ՝ մեկ օպերատոր ընտրելու նպատակով, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը կառավարելու համար ՀՀ ողջ տարածքում»,- ասաց VEOLIA GROUP ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն։
Նկատենք նաև, որ հանդիպման ժամանակ Անտունա Ֆրերոն մի քանի անգամ ընդգծեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին, հիշեցրեց, որ Ֆրանսիան եվրոպական այն երկրների շարքում է, որն առաջին է ընդունել Հայոց ցեղասպանությունը:




