Ցեղասպանություն 100

Վատիկանի Սբ Պետրոս տաճարից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը կհեռարձակվի ուղիղ

Ապրիլի 12-ին` ժամը 11-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից կմատուցվի պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագն ամբողջությամբ, ուղիղ միացումով, կարող եք դիտել հայկական հեռուստաընկերություններով: Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը:

Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Նշենք, որ պատարագին մասնակցելու են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա  կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։

Back to top button