Մշակույթ

Գյումրիում մեկնարկեց «Վերածնունդ» փառատոնը՝ 58 երկրի մասնակիցներով

annamartikyan

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին եւ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70- ամյակին  նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ  մրցույթ-փառատոնի  մեկնարկը  տրվեց այսօր: Գյումրիի մշակութային եւ ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերում հանդես կգան 36 երկրների շուրջ 3000 մասնակիցներ: Բացի մրցութային փուլից՝ մասնակիցները հնարավորություն ունեն վարպետության դասեր առնել ժյուրիի հեղինակավոր անդամներից:

Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը եւ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը։

 

 

Կարդացեք նաև

Back to top button