
Հունիսի 2-ին Սպիտակի մշակույթի տանը կայացավ Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի համերգը՝ նվիրված Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանին։


Հաջորդ համերգը նախատեսվում է Ստեփանավանում՝ հունիսի 9-ին, ժ 18։00-ին։ Մուտքն ազատ է։
Հունիսյան համերգաշարի շրջանակում, Հանրային ռադիոյի երաժշտական կոլեկտիվների մասնակցությամբ, նախատեսվում են համերգներ նաև Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում։




