Մշակույթ

Ցուցահանդես՝ նվիրված Վրաստանում Հանդուրժողականության կենտրոնի ստեղծման տասնամյակին

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

«Վրաստանի էթնիկ ու կրոնական բազմազանությունը մեր հարստությունն է և մենք պետք է ամեն ինչ անենք այն պահպանելու համար»:  «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Վրաստանի օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլն, ով Վրաստանի ազգային  թանգարանում բացել է «էթնիկ և կրոնական բազամազանությունը վրացական արվեստում»  խորագրով ցուցահանդեսը:  Այն  մոտ մեկ ամիս ներկայցնելու է  Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների մաս  կազմող նկարիչների գործերը:

 

Թբիլիսիահայ  նկարիչ  Մերուժան Շահումյանը ցուցահանդեսին ներկայացված է իր հոգևոր թեմաներով արված գործերով:  «Իմ Կարծիքով ես դեռ չծնված նկարում էի»,- խոստավանում է Շահումյանը, հավելելով, որ սակայն մանրանկաչությունն իր մեջ ծնվեց 1988-ի  երկրաշարժից հետո. «Իմ գործերը հիմնականում ավետարանի մանրկարներն են, ավետարանի պատկերազարդումն ու սրբապատկերներ:  Իմ նկարչությունը նվիրված է  Աստծուն: Այն աղոթք է. աղոթք մեր ժողովրդի համար, ընտանիքիս համար, աղոթք խախաղության համար…»:

Մերուժան Շահումյանը Վիրահայոց թեմին կից գործող «Վիրահայ նկարիչների միության» նախագահն է:  Ասում է` այսօր էլ ունենք հիանալի նկարիչներ, ովքեր շարունակում են ստեղծագործել, փորձելով վառ պահել Թիֆլիսի հայ  նկարչության երբեմն փառքը:

Իսկ այն,  որ  հայկական նկարչությունն  այստեղ մեծ զարգացում է ապրել, ապացուցում է նաև Վրաստանի Ազգային թանգարանում բացված ցուցահանդեսը: Այստեղ վրացի, ռուս, հրեա, եզդի հայտնի նկարիչների գործերի կողքին ներկայացված են նաև վիրահայ հայտնի նկարիչների աշխատանքները` Գայանե Խաչատուրյան, Սերգեյ Փարաջանով, Բաժբեուկ Մելիքով,  Լև Բայախչեվ և այլք:

Ցուցահանդեսը միավորում է տարբեր ազգության  ու կրոնական պատկանելիության մարդկանց, ովքեր ապրել ու ստեղծագործել են կողք կողքի մի քաղաքում,  նկատում է  Ազգային թանգարանի ցուցահանդեսների կազմակերպիչ Լեյլա Ցիցուաշվիլին:

«Ամեն մի նկար իր ուրույն պատմությունն  է ներկայացնում: Սա ուղղակի ցուցհանդես չէ. այն  պատմում է թե ինչպես են  անկախ իրենց էթնիկ ու կրոնական տարբեր պատկանելիությունից,  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիրները  ապրել ու ստեղծագործել  այստեղ` չմոռանալով իրենց ավանդույթները:  Այդ պատճառով էլ  մենք այսօր  տեսնում ենք այդ բազմամզանությունը»:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլն  նշում է` « հենց այդ բազմամզանությունն էլ մեր հարստությունն է, ինչը մենք պետք է պահպանենք»:

Ցուցահանդեսը նվիրված է  Վրաստանի օմբուդսմենի գրասենյակին կից գործող Հանդուրժողականության կենտրոնի ստեղծման տասնամյակին:  10 տարի այս կենտրոնը  պաշտպանում է  ազգային փոքրմասնությունների իրավունքները: Այս ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականցվել, սակայն խնդիրը դեռևս արդիական է: Խոստովանում է Վրաստանի օմբուդսմենը:

Կարդացեք նաև

Back to top button