
Ռուսական Վլադիվոստոկում դատարան տեղափոխելու ժամանակ փախել է միոտանի կալանավորը: Քաղաքում խուճապ է, հանցագործը թաքնվել է բնակելի թաղամասերից մեկում:
Ոստիկանությունը հանցագործին գտնելու համար ստուգում է յուրաքանչյուր քառակուսի մետրը՝ բնակչությանը կոչ անելով զգոնություն ցուցաբերել, քանի որ Վլադիմիր Բեսպալովը զինված է:
Հանցագործը փախուստի պահին սպանել է իրեն հսկող ոստիկանին, եւս մեկին էլ վիրավորել է:




