

«Արևիկ Պետրոսյան ցուցասրահ» կենտրոնը հավակնում է դառնալ Երևանի և նրա հյուրերի համար ներկայանալի ու սիրելի վայր, որտեղ կյանքի կկոչվեն բազմաթիվ մշակութային նախաձեռնություններ՝ գրական-երաժշտական երեկոներ, բանախոսություններ, քննարկումներ ու հանդիպումներ:
Բարձր արվեստի երկրպագուներն ու գնահատողները հիանում էին հոր՝ Բենիկ, եղբոր՝ Արեգ ու իր՝ Արև Պետրոսյանների արևով լեցուն, նրա ջերմությամբ տոգորված, օրգանական ապակու վրա ոսկուց և արծաթից ստացված կտավներով:
Արևիկ Պետրոսյան արվեստագետին ճանաչում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի շատ վայրերում: Եվ ընդհանրապես՝ Արևիկի տաղանդաշատ ընտանիքի հորը, մանրաքանդակի դպրոցի հիմնադիր Բենիկ Պետրոսյանին, մորը՝ ջութակահար-մանկավարժ Ալիս Ադամյանին, կրտսեր եղբորը՝ ժամանակակաից քանդակագործ Արեգ Պետրոսյանին, ավագ եղբորը՝ սիրված երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանին, արվեստի աշխարհում ճանաչում ու գնահատում են շատ վաղուց:
Իսկ շուտով հենց այս ցուցասրահում յուրովի հավաքածու-նմուշներով կնշվի վաղամեռիկ Բենիկ Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը։
Արևիկ Պետրոսյանի աշխարհով մեկ ցուցադրություններն ու անհատական ցուցահանդեսները, նվիրատվություններն ու բարեգործություններն անվերջ թվարկել:
Արևիկի «համամարդկային գիտակցություն»՝սեր, ազատություն, գիտակցություն, խորագրով եռանկարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նվիրաբերվեց Եվրախորհրդարանին:
«Իհարկե, նմանօրինակ ցուցասրահները իրենց բացառիկ առաքելությունից զատ ունեն նաև հեռուն ձգվող հայրենանվեր նպատակներ»,- նկատում է Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը։




