Մշակույթ

Երաժշտությամբ կմեղմի մեծ ողբերգության ցավը. առաջին անգամ Երեւանում է Ռիշար Կլայդերմանը

alisagevorgyan

Առաջին անգամ Հայաստանում է ֆրանսիացի  աշխահահռչակ  դաշնակահար  Ռիշար Կլայդերմանը: Սիրված դաշնակահարը Երեւանում Հայաստանի  պետական կամերային  նվագախմբի հետ հանդես կգա երկու համերգով՝ մարտի 13-ին և 14-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային  ակադեմիական  թատրոնում:

Դասական, էթնիկ և կինոերաժշտության գործիքավորող և փայլուն  կատարող,  ֆրանսիացի դաշնակահար   Ռիշար Կլայդերմանն  առաջին  դաշնամուրի դասերը ստացել է երաժիշտ հորից՝ դեռ վաղ տարիքում, իսկ 12 տարեկանում արդեն  կոնսերվատորիայի ուսանող էր:

Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի և միավորելով  դասականն ու փոփ երաշտությունը ստեղծել նոր ռոմանտիկ  ռեպերտուար: Ունեցել է ավելի քան  վեց  միլիոն հանդիսատես:

Ֆրանսիացի աշխահահռչակ դաշնակահարն առաջին անգամ  Հայաստանում է: Հայաստանի  պետական կամերային  նվագախմբի հետ Երևանում նա հանդես կգա երկու համերգով, իսկ մինչ այդ՝ Ռիշար Կլայդերմանն այսօր ներկայացավ  հայաստանյան լրատվամիջոցներին

«40 տարի մեծ կարիերա ունենալուց հետո առաջին անգամ եմ  Հայաստանում և ինձ շատ հետաքրքիր է։ Կարծում եմ, որ այս այցը վերջինը չի լինի: Ես շրջապատված եմ հայ հրաշալի երաժիշտներով և  խանդավառված եմ, որ նվագելու եմ նրանց հետ»,- ասում է։

Աշխարհում կան բազմաթիվ հրաշալի դաշնակահարներ: «Բախտն ինձ պարզապես ժպտացել է»,- ասում հանրաճանաչ երաժիշտը, ով  գրանցվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «Աշխարհի ամենահաջողակ  դաշնակահար»:

Միաժամանակ՝ հավելում է. «Ես ունեցել եմ շատ հաջողություններ, բայց ինքս չափազանց զուսպ մարդ եմ, գուցե դրա համար էլ ինձ անրհրաժեշտ էր դաշնամուր ինքնարտահայտվելու համար:

Ռիշար Կլայդերմանի երևանյան համերգը Ցեղասպանության 100- րդ տարելիցի ծրագրերից դուրս է, այդուհանդերձ՝ լրագորղների հետ հանդիպմանը երաժիշտը ներկայացել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը կրծքին փակցրած:

Ֆրանսիացի երաժիշտը հույս հայտնեց, որ իր երաժշտությամբ կմեղմի մեծ ողբերգության ցավն ու միաժամանակ կհուզի հայ հանդիսատեսին:  Այցի երեք օրերի ընթացքում կփորձի հնարավորինս շատ քայլել Երևանում, ծանոթանալ հայկական մշակույթին: «Հայկական երաժշտությունից  կտորներ կսովորեմ և հաջորդ այցիս կկատարեմ ձեզ համար»,- խոստացավ ֆրանսիացի երաժիշտը՝ լրագրողների հետ հանդիպումն ավարտելով հաճելի նոտաներով։

Կարդացեք նաև

Back to top button