
Բորիս Նեմցովը սպանվել է մահմեդականների եւ իսլամի հանդեպ իր բացասական հայտարարությունների համար: Ասել է հանցագործության ներգրավվածության համար ձերբակալված Զաուր Դադաեւը: Հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով «Ռոսբալթ»-ին:
Կալանավորն հայտարարել է, որ իսլամի նկատմամաբ Նեմցովի վերաբերմունքի մասին ին քն իմացել է 2015 թ. Հունվարին: Եվ որպես իսկական հավատացյալ նման բան իբր չի կարողացել հանդուրժել:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց՝ Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին։
Որոշումը հրապարակելիս դատավորը ասել է, որ Դադաևի մեղքը ապացուցվում է ինքնախոստովանական ցուցմունքով։ Գուբաշևը իր մեղքը չի ընդունել։
Եվս երեք կասկածյալ կալանքի տակ է վերցվել մինչև մայիսի սկիզբը։
Այսպիսով Նեմցովի սպանության գործով հինգ մարդ է անցնում՝ չեչենական ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատար Զաուր Դադաևը, մասնավոր անվտանգության ծառայության աշխատակից Անզուր Գուբաշևը, նրա կրտսեր եղբայր Շահիդ Գուբաշևը, ինչպես նաև Թամերլան Էսկարխանովը և Խամզատ Բախաևը։




