Տնտեսական

ՓՄ ձեռնարկատերերը գոհ են` մասնակիորեն

hasmikdilanyanarminegevorgyan

Ամիսներ շարունակ բողոքի ակցիաների ու դժգոհությունների պատճառ դարձած  «Շրջանառության հարկի մասին»  օրենքի շուրջ  վեճերը կարծեք թե վեջնական հանգրվանին են  մոտենում:  Մի քանի անգամ փոփոխված օրենքը վաղը կրկին խորհրդարանում արտահերթ ռեժմով է քննարկվելու: Կառավարությոնը նոր բարեփոխված տարբերակն է ներկայացրել։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի  նախագահ  Հակոբ Ավագյանի դիտարկմամբ՝ հիմնականում իրենց պահանջներն բավարարում է, ինչպես օրինակ, շեմի վերանայման հարցը: Սակայն, ինչպես պարզվում է, նոր տարբերակն էլ ամբողջությամբ ՓՄ ձեռնարկատերերի սրտով չէ: Նրանք  կրկին մի քանի դիտարկումներ ունեն, որոնք շտկելուց հետո  միայն  փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են արձանագրել, որ իդելական օրենսդրություն կունենան: Սակայն  ինչպես այսօվա քննարկումից է պարզ դարձել, այն, ինչ կառավարությունն է ներկայացրել, կարելի է վերջնական համարել։

Կարդացեք նաև

Back to top button